Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Happy_new_year_06463Սիրելի՛ բարեկամներ,

Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Մենք համոզված ենք, որ    Հայաստանի քաղաքական և տնտեսական ուղեգիծը ճիշտ է և բխում է մեր ժողովրդի շահերից: Իհարկե, սրբագրելու շատ բան կա: Միասի՛ն ենք անելու:

Ու թող գա 2013-ը: Մտնի մեր հարյուր հազարավոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկություն: Ապահովություն ու խաղաղություն: Եռանդ ու հոգու ջերմություն: Նաև աշխատանք, արդար վաստակ: Ու անսպառ սեր: Մեր մեծ ընտանիքին: Յուրաքանչյուրիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Categories: ԼՈՒՐԵՐ | Оставьте комментарий

Շնորհավոր Սեպտեմբերի մեկ

Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ ուզում ենք շնորհավորել առաջին դասարանցինեին ու հույս հայտնում, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի մեկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ ցանկանում ենք հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի:

Categories: ԼՈՒՐԵՐ | Оставьте комментарий

Կառուցվում է Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցը

 1968 թվականին կառուցված դպրոցն անմխիթար վիճակում է։ 1992թ-ին այն մասնակի վերանորոգվել է, 1996թ.-ին՝ կոսմետիկ նորոգումներ են արվել։  Դպրոցի մի հատվածն ընդհանրապես չի գործում, կիսափուլ վիճակում է։ Այդ պատճառով է դասասենյակների պակաս զգացվում։

Այս ամռանը դպրոցը սկսել են  վերանորոգել, քանի որ այն ընդգրկվել է Լինսի հիմնադրամից հատկացվող դպրոցաշինության ծրագրում։ Նախատեսվող աշխատանքները արդեն սկսվել են  և ավարտին կհասցվի 2012 թվականին։

Վերանորոգումը ամենահրատապ խնդիրներն է լուծելու. այս տարի նախատեսվում է վերանորոգել տանիքը, լուծել ջեռուցման խնդիրը, փոխել պատուհանները։  Բայց դպրոցի կիսաքանդ շինությունը, միևնույն է, չի նորոգվելու։

Categories: ԼՈՒՐԵՐ | Оставьте комментарий

Գյուղի մասին պատմող մի փոքրիկ տեսանյութ


 

Գյուղի աշխարհագրական դիրքը

Categories: ԼՈՒՐԵՐ | 2 комментария

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.